• 29/01/2025

Տավարի մսի մասին գրել են, բայց դնել մոռացել են

Տավարի մսի մասին գրել են, բայց դնել մոռացել են

Ռուսաստանյան «Կանտրոլնայա զակուպկա» ալիքը  նշում է, որ «Միրատորգ» արտադրանքը  պարզապես խաբեություն է: Նրբերշիկների փաթեթի վրա գրված է, որ այն պատրաստված է տավարի բարձրոակ տեսակից: Սակայն նույն փաթեթի  ետեւի կողմում նշված է, որ տավարից այնտեղ հասել են միայն ջլերը, իսկ նրբերշիկների  հիմնական զանգվածը դա  հավի եւ խոզի  մեխանիկական ոսկրահանման  արդյունքներն են:

Նշենք, որ այս արտադրանքը վաճառվում է նաեւ Հայաստանի  խանութներում, ավելին  շատ անգամ  այս նրբերշիկների նկատմամբ հայտարարվում է 50 տոկոսանոց զեղչ, հավանաբար եւ վաճառողները գիտեն այս արտադրատեսակի  տավարի մսի հետ որեւէ առնչություն չունենալու մասին, համ էլ գնորդները համից գլխի են ընկնում, թե ինչ են իրականում ուտում:

https://iravunk.com/disc/28-01-25/f84a4a4180644d5721ae87be06278062.jpg

https://iravunk.com/disc/28-01-25/f84a4a4180644d5721ae87be06278062.jpg