• 29/01/2025

Ավելի լավ է խմել ծորակի ջուրը, քան գնել սուպերմարկետ

Ավելի լավ է խմել ծորակի ջուրը, քան գնել սուպերմարկետ

Ռուսաստանյան լրատվական աղբյուրները նշում են, որ ռուսաստանյան գերատեսչությունը, որը ստուգում է ապրանքների որակը (ռոսկաչեստվո) կատարել է ոչ գազավորված խմելու ջրի  հետազոտություն: Պարզվում է, որ  չի կարելի վերցնել վաճառափեղկից առաջին պատահած  խմելու ջուրը եւ  գնել այն: Ըստ  վերոհիշյալ հրապարակման  մի շարք ռուսական արտադրության եւ մեկ հայկական արտադրության ջրերում հայտնաբերվել են  վնասակար  տարրեր: Ռուսականներից  այդ ցուցակում են «Առխիզը», «Էլբրուսը» եւ այլն:

Հայկական արտադրության ջուրը «Ապարան»-ն է, որի մեջ հայտնաբերվել են սիլիկատներ: