- 28/08/2022
Լիբիայի վարչապետ Աբդուլ Համիդ ալ-Դբեյբան փախել է մայրաքաղաքից

Լիբիան, որն ամերիկյան «դեմոկրատացումից» եւ Քադաֆիի սպանությունից հետո այդպես էլ ուշքի չի գալիս, նորից մեծ պատերազմի շեմին է:
Տեղեկություններ կան, որ Լիբիայի վարչապետ Աբդուլ Համիդ ալ-Դբեյբան փախել է Տրիպոլիից։ Աբդուլ Համիդը համարվում է Էրդողանամետ վարչապետ, ով նաեւ մոտ է Կանադայի և Մեծ Բրիտանիայի իշխանություններին։
Լիբիայում հակամարտությունը բռնկվել է երկու կառավարությունների՝ Բաշագիի, որը համաձայնեցրել են երկրի պատգամավորները, և Դբեյբայի միջև։ Վերջինս հրաժարվեց նախագահական ընտրություններից առաջ իշխանությունը փոխանցելուց։
Բախումները սկսվել են օգոստոսի 25-ի երեկոյան Տրիպոլիի հարավում։