• 28/08/2022

Սու-25 գրոհային ինքնաթիռները ոչնչացրել են ուկրաինական դիրքերն ու զրահամեքենաները (Տեսանյութ)

Սու-25 գրոհային ինքնաթիռները ոչնչացրել են ուկրաինական դիրքերն ու զրահամեքենաները (Տեսանյութ)

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-25 գրոհային ինքնաթիռները ոչնչացրել են ուկրաինացի զինյալների դիրքերն ու զրահամեքենաները:

Ավիացիոն անձնակազմերը հրթիռային հարվածներ են հասցրել հակառակորդի ռազմական օբյեկտների և տեխնիկայի վրա։ Հրթիռների արձակումն իրականացվել է զույգերով ցածր բարձրություններից։
Հարվածների արդյունքում ոչնչացվել են քողարկված ամրացված դաշտային դիրքեր և Ուկրաինայի զինված ուժերի զրահատեխնիկա։ Օրվա ընթացքում անձնակազմերը կարող են իրականացնել մի քանի նման թռիչք։