- 27/08/2022
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դեմ է Ուկրաինային զենք տալուն. Spiegel

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կոչ է արել դադարեցնել ռազմական մատակարարումները Ուկրաինային և սկսել խաղաղ բանակցություններ Ռուսաստանի հետ:
Spiegel-ի գերմանական հրատարակությունը հայտնում է, որ կոչը «Զենքը պետք է լռեցնել» վերտառությամբ ստորագրել են Բունդեսթագի, Եվրախորհրդարանի և Գերմանիայի դաշնային նահանգների մի քանի պատգամավորներ։
Փաստաթղթի տեքստի համաձայն՝ քաղաքական գործիչները դեմ են արտահայտվել Ուկրաինայում ոչ թռիչքային գոտիների ստեղծմանը, ինչպես նաև ուկրաինական բանակին կործանիչների և մարտական տանկերի փոխանցմանը։ Պատգամավորները նաև կոչ են արել Եվրամիությանը ակտիվացնել դիվանագիտական ջանքերը այս խնդրի լուծման համար և որպես միջնորդ ներգրավել Չինաստանին։