• 20/08/2022

ՎԴՎ-ն ջախջախել է ուկրաինական շարասյունը եւ գերել հետախուզական խումբը (Տեսանյութ)

ՎԴՎ-ն ջախջախել է ուկրաինական շարասյունը եւ գերել հետախուզական խումբը (Տեսանյութ)

Ռուսական օդադեսանտային ուժերը գերել են Ուկրաինայի Զինված ուժերի հետախուզական մի ամբողջ խումբը, որը շարժվում էր զրահամեքենայով: Այնուհետև ԲՄԴ-4Մ զինատեսակներից կրակով ոչնչացրել է հակառակորդի զրահատեխնիկայի շարասյունը, որն առաջ էր շարժվում դեպի օդադեսանտային դիրքեր։

Հակառակորդը զգալի վնաս է կրել, Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի մի մասը խուճապահար դիմել է փախուստի։ Դեսանտայինների անձնակազմի մեջ զոհեր և վիրավորներ չկան։