- 20/08/2022
Ռուսական զորքերը շարունակում են հարձակումները. Ուկրաինայի ԳՇ

Ռուսական զորքերը շարունակում են հարձակումները: Այս մասին իր զեկույցում հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
▪️ Սլավյանսկի ուղղությամբ ռուսական բանակը փորձեր է անում ճեղքել պաշտպանությունը Կարնաուխովկա, Դիբրովնոյե, Վերնոպոլիե և Դոլինա բնակավայրերի տարածքներում.
▪️ Կրամատորսկի ուղղությամբ ՌԴ զինված ուժերը գրոհներ են իրականացնում Վյեմկայի և Իվանո-Դարևկայի շրջաններում:
▪️ Արտյոմովսկու ուղղությամբ մարտերը շարունակվում են ն. Բախմուտ, Սոլեդար, Կոդեմա, Բախմուտսկոյե և Զայցևո բնակավայրերում:
▪️ Ավդեևսկու ուղղությամբ ռուսական զորքերը շարունակում են գրոհը Օպիտնոյե, Պեսկի, Մայորսկ ուղղություններով: