- 15/08/2022
Վոլոդին. Ուկրաինան սնանկ է

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինան կորցրել է իր ֆինանսական անկախությունը և չի կարող կատարել իր պարտավորությունները քաղաքացիների հանդեպ առանց Արևմուտքի օգնության։
«Ուկրաինան սնանկ է: Հավաքագրված հարկերը կազմում են երկրի բյուջեի միայն 40%-ը, որի 60%-ից ավելին ուղղվում է ռազմական ծախսերին։
Ամսական դեֆիցիտը կազմում է 5 մլրդ դոլար։ Առանց Վաշինգտոնի և Բրյուսելի օգնության Կիևն այլևս չի կարող կատարել իր պարտավորությունները քաղաքացիների հանդեպ։ Ուկրաինան կորցրել է իր ֆինանսական անկախությունը»,- գրել է Վոլոդինը Telegram-ում։