- 31/07/2022
Օդեսան կամավոր կանցնի Ռուսաստանի կողմը. ԱՄՆ հետախուզության գնդապետ

Հատուկ գործողության շրջանակներում Օդեսան կամավոր կանցնի Ռուսաստանին, կանխատեսում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետախուզության պաշտոնաթող գնդապետ Ջ.Մերֆի Դոնովանը։
Դոնբասի վրա վերահսկողություն հաստատելուց հետո ռուս զինվորականները կավարտեն ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի տարածքների միջև բուֆերային գոտու ձևավորումը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետախուզության պաշտոնաթող գնդապետ Ջ.Մերֆի Դոնովանը։
Նա կասկածում է, որ Մոսկվան կհրաժարվի ռազմավարական տարածքներից, որոնց համար ստիպված է եղել վճարել ռուսական արյունով։ Միաժամանակ հնարավոր է, որ Նիկոլաեւից հետո ընկնի նաեւ Օդեսան, ինչը Ուկրաինայի համար կնշանակի խաղի ավարտ։
«Օդեսան կհեռանա Ուկրաինայից ինչպես Խերսոնը», – մեջբերում է նրա խոսքերը American Thinker-ը։
«Ռուսները հաղթում են, և նրանք դեռ պետք է դուրս հանեն իրենց ձյունակոշիկները և դահուկները: Որովհետև ձմռանը ոչ ոք ռուսի պես չի կռվում»,- հավելեց պաշտոնաթող գնդապետը։