ԱրմՍվիսԲանկը մեղադրվում է գործարանի զավթման մեջ

ԱրմՍվիսԲանկը մեղադրվում է գործարանի զավթման մեջ

2005 թվականին հիմնադրվեց  «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» հայ-չինական համատեղ ձեռնարկությունը: Ձեռնարկությունն արտադրում էր պրոֆիլներ, որոնք օգտագործում են եվրոդռներ եւ պատուհաններ պատրաստելու համար: Նախքան սույն ձեռնարկության հիմնադրումը վերոհիշյալ պրոֆիլները ներ էին կրվում Թուրքիայից, որոնք կասկածելի ծագում եւ վատ որակ ունեին եւ շատ արագ  ճկվում եւ դեղնում էին:

Հայկական արտադրանքը հա՛մ որակով էլ ավելի լավ, հա՛մ էլ գնով ավելի էժան: Գործարանի գործերը  շատ լավ էին գնում, կարճ ժամանակ անց հիմնադրած արտադրամասը քառապակվեց, ՍՊԸ-ն մտավ ՀՀ խոշոր հարկատուների առաջին 100-յակ, ստացավ միջազգային սերտիֆիկատ, իսկ հաշվին կար շուրջ 1 մլն  ԱՄն դոլար:

Ահա այստեղ է, որ բիզնեսի հաջողությունը  աչք ծակեց:Նշենք, որ գործարանը աշխատում էր «ԱրմՍվիսԲանկ»-ի հետ, որի  գլխավոր սեփականատերն է հայտնի շվեցարահայ մեծահարուստ Վարդան Սրմաքեշը: Ըստ գործարանի տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանի` «վերը նշված ակնառու հաջողությունները չէին կարող չգայթակղել բանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանին, ում մոտ մեծ շահույթ ստանալու մոլուցքը թելադրում էր, որ պետք է տիրանալ  «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ի մեքենասարքավորումներին»:

Ըստ Ռ. Հակոբյանի, երբ նա որոշում է գործարանը ընդլայնել, կրկին դիմում է «ԱրմՍվիսԲանկ»-ին լրացուցիչ 300 հազար ԱՄՆ դոլար վարկ ստանալու համար: Ի պատասխան այդ դիմումի` ճշտելով, որ ՍՊԸ-ն բարեխիղճ մարում է նախկինում վերցրած վարկը, Մաչանյանը խոստանում է լրացուցիչ վարկ տրամադրել, սակայն հետագայում վարկը ոչ միայն չի տրամադրում, այլ նաեւ չի ներկայացնում մերժման վերաբերյալ որեւէ փաստաթուղթ: Այդ ընթացքում գործարանը ծախսեր է կատարում ընդլայնվելու ուղղությամբ, սակայն 2-3 ամիս անց  այդպես էլ չստանակով վարկը հայնտվում է ֆինանսական ճգնաժամի մեջ, ինչից եւ օգտվում է «ԱրմՍվիսԲանկ»-ը:

Ռ. Հակոբյանը համոզված է, որ սա բիզնեսը խլելու մանրակրկիտ մշակած  ծրագիր էր, որը համատեղ իրականացրեցին  «ԱրմՍվիսԲանկ»-ը եւ նրա  գործընկեր «Ալզաս» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Ղազարյանը, ով զբաղվում էր երշիկի արտադրությամբ եւ ոչ մի կապ չուներ պրոֆիլների արտադրության հետ: Որպես ապացույց, որ վարկ խոստանալը եւ չտրամադրելը ռեյդերական ծրագիր էր Ռ. Հակոբյանը նշում է, որ անգամ մինչեւ իր գործարանի սարքավորումները ՀՀ ԴԱՀԿ-ի կողմից  աճուրդի հանելը «Ալզաս» ՍՊԸ-ն  ներ է կրում 100 տոննա հումք պրոֆիլներ արտադրելու համար: Իսկ «ԱրմՍվիսԲանկ»-ը հենց աճուրդի ժամանակ պայմանագիր է կնքում «Ալզաս» ՍՊԸ-ի հետ, որպեսզի վարկային գումարներով ձեռք բերի աճուրդի հանած մեքենասարքավորումները: Ավելին, առաջին վարկը տրամադրելուց 3 ամիս անց «ԱրմՍվիսԲանկ»-ը «Ալզաս» ՍՊԸ-ին տրամադրում է եւս մեկ վարկ` պրոֆիլներ արտադրելու համար: Այսպիսով, բանկը 3 ամսում տրամադրում է 1 մլն 390 հազար ԱՄՆ դոլար մի կազմակերպության, որը պրոֆիլների արտադրության հետ ոչ մի առնչություն չունի:  Ընդ որում, այդ գումարից 800 հազար դոլարը նպատակային չի ծապսվել եւ անհետացել է:

Հետաքրքիր է նշել, որ կողմերի միջեւ դատավարության ընթացքում դատական գործընթացի ամենաթեժ պահին դատական գործով պատասխանող կողմը` «ԱրմՍվիսԲանկ» ՓԲԸ-ն ավելի քան 7 մլն դրամ գումար է փոխանցում Աննա Հակոբյանի «Ժպիտների քաղաք» հիմնադրամին:  Շվեյցարիայում Աննա Հակոբյանն իր հերթին այցելել էր  բանկի գլխավոր սեփականատեր Սրմաքեշի «Ֆրանկ Մյուլլեր» գործարան:

Պետք է նկատել, որ հեղափոխական իշխանության օրոք Սրմաքեշի  թվերը տասնապատկվել են: Այսպես․ 2015-ին նա խոստացել էր Շիրակի մարզի տնտեսական զարգացման նպատակով 10 մլն դոլար տրամադրել, բայց ոչ մի բան չարեց: Ընդամենը հիմնեց «Սասստեքս» կարի ֆաբրիկան՝ նախկին մարզային հիվանդանոցի շենքում, կարճ ժամանակ աշխատեց, իսկ հետո արդեն պարզ դարձավ, թե ինչ էր այնտեղ կատարվում: Ֆաբրիկայի աշխատողները բողոքեցին, որ շահագործվում են, չնչին գումարներ են ստանում ու աշխատում են անմարդկային պայմաններում:

Հեղափոխությունից շատ չանցած՝ նորից լսեցինք շվեյցարահայ գործարարի մասին՝ Վարդան Սրմաքեշը հայտարարում էր, որ պատրաստվում է 100 մլն ԱՄՆ դոլար ներդնել ՀՀ-ում արտագաղթը կանգնեցնելու նպատակով: «Սրմաքեշի այդ հնարքը ուղղված է եղել դատարանի վրա տպավորություն գործելու համար: Հայտրարարությունից անցել են տարիներ, սակայն այդ խոստումը դեռ մնացել է Սրմաքեշի ստերի տրցակում»,- նշում է Ռ. Հակոբյանը:

Ստացվում է, որ ոչ միայն խոստացած 100 մլն-ն Վարդան Սրմաքեշը չներդրեց արտագաղթը կանխելու նպատակով, այլ իր բանկի գործունեության արդյունքում փակվեց բազմաթիվ աշխատատեղեր ունեցող եւ ՀՀ բյուջեն  մեծ չափով համալրող գործարանը, ինչը ուղղակիորեն նպաստում է հենց նույն արտագաղթի աճին:

«Բերված օրինակները գալիս ես ասելու, որ անհնար էր  «Վ. Ռ. Ընդ Ջի Պրոֆայլ» ՍՊԸ-ն կործանել, եթե ճօգտագործվեր վերջինիս դեմ սրմաքեշյան խաբեության փորձված հնարքը, որը կիրառեց բանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը»,- եզրակացնում է ՍՊԸ տնօրեն Ռուդոլֆ Հակոբյանը:

Ա. Հովհաննիսյան