- 28/02/2025
«Արմենիա» ԲԿ-ն ճանաչվել է հունվար-փետրվար ամիսների վատագույն բժշկական հաստատությունը

2025թ. հունվար-փետրվար ամիսների ռեյտինգներով բժշկական կենտրոններից ամենաբացասական ռեյտինգը ստացել է «Արմենիա» բժշկական կենտրոնը:
Դա պայմանավորված է այդտեղ տեղի ունեցած հիվանդի կողմից ինքնասպանութւյան դեպքով: Ըստ լուրերի դեպքը պայմանավորված է հիվանդանոցի պացիենտին բուժելու համար աստղաբաշխական գներով: Հայտնի է, որ դեպքի վերաբերյալ լրագրողները փորձել են կապ հաստատել «Արմենիա» բժշկական կենտրոնի հետ, սակայն այդտեղից պատասխանել են, որ հարուցված է քրեկան գործ եւ նախաքննության գաղտնիության պահպանման պահանջներից ելնելով որեւէ ինֆորմացիա չի տրվում:
Բացի այդ դեպքից մեր կայքի ընթերցողներից ստացվել են բազմաթիվ դիմում-բողոքներ «Արմենիա» կենտրոնի վատ աշխատանքի վերաբերյալ: Այդ թվում` շատ են բողոքները զորակոչիկների բժշկական ստուգման վերաբերյալ: