• 27/02/2025

Հունվար-փետրվար ամիսների լավագույն հանքային ջուր է ճանաչվել «ԼՈՒԶԻՆՅԱՆ»-ը

Հունվար-փետրվար ամիսների լավագույն հանքային ջուր է  ճանաչվել «ԼՈՒԶԻՆՅԱՆ»-ը

Ռեստորանային սպորտի հայակական ֆեդերացիան եւ «Ով ով է» կայքը ընտրել են 2025թ. հունվար-փետրվար ամիսների լավագույն հանքային ջրի արտադրողին: Այդ կոչմանը արժանացել է «Երեւանի գարեջուր» ՓԲԸ-ի Կիլիկիա գործարանը` իր արտադրած «ԼՈՒԶԻՆՅԱՆ» հանքային սեղանի ջրի համար :

Այս ընտրությունը պայմանավորված է ինչպես հանքային սեղանի ջրի բուժիչ բաղադրությունով, պարզությամբ, այնպես էլ կայքի ընթերցողների ճաշակով:

Ամսվա վատագույն հանքային ջուր ճանաչվեց «Ջերմուկ»-ը: Բանն այն է, որ այդ արտադրանքի շուրջ ծագած սկանդալը լրջորեն վնասում է հայկական արտադրանքի բարի համբավը ՌԴ-ում:

Ռուսաստանում հայտնի «Ջերմուկ» հանքային ջուր արտադրող հայկական «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ին դատի են տվել և պահանջում են 1,5 միլիարդ ռուբլի։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը։

Նշվում է, որ «անցյալ տարվա փետրվարին Վլադիկավկազից գործարար Օլեգ Գուսովը մահացել է՝ խմելով այս հանքային ջուրը. այն պարունակել է քացախաթթու, որն օգտագործվում է սպասք լվանալու համար»։ Մահացածի մահվանը ջրարտադրողի մասնակցության մասին վարկածը դարձել է հիմնականը ոչ միայն նրա հարազատների, այլև հետաքննության համար։

Օլեգ Գուսովի այրու և երկու դուստրերի անունից վնասի հատուցման հայց է ներկայացվել Վլադիկավկազի Սովետսկի շրջանային դատարան։ Գործով մեղադրյալներն են Ջերմուկ հանքային ջուր և Բյուրեղ աղբյուրի ջուր արտադրող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն, Ռուսաստանում նրա ներկայացուցիչը՝ «Ջերմուկ հանքային ջուր» ՍՊԸ-ն և մի քանի անհատ ձեռնարկատերեր, որոնց միջոցով անցել է արտադրանքը։