- 23/10/2022
Կիեւը մտադիր է ոչնչացնել Խերսոնի շրջանի բնակչությանը. Ստրեմուսով

Ուկրաինական զորքերին հանձնարարվել է ոչնչացնել Խերսոնի շրջանի բնակչությանը, ասել է շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։
«Նացիստական պատժիչ ջոկատները խնդիր ունեն ոչնչացնել Խերսոնի շրջանի բնակչությանը, ինչի պատճառով էլ նրանք գնդակոծում են շրջանը», – ՌԻԱ Նովոստիին ասել է Ստրեմուսովը։
Նրա խոսքով, այդ իսկ պատճառով մարզի աջափնյա հատվածի բնակչությանը առաջարկվում է շտապ տեղափոխվել Դնեպրի ձախ ափ կամ ՌԴ այլ շրջաններ՝ առաջնագծից հնարավորինս հեռու գտնվելու համար։
«Ավելի քան 25 հազար մարդ արդեն տարհանվել է։ Մենք ոչ ոքի չենք պարտադրում»,- ընդգծել է Ստրեմուսովը և հավելել, որ բոլոր զինվորականները մնում են իրենց դիրքերում, զորքերը դուրս չեն բերվում շրջանի ձախափնյա հատված։
Միաժամանակ Ստրեմուսովն ընդգծել է, որ տարածաշրջանի ձախափնյա հատվածից բնակչության հեռացման այլ պատճառներ չկան։
«Խերսոնի շրջանի ձախափնյա հատվածն ապահով վիճակում է, այնտեղից հեռանալու կարիք չկա»,- ընդգծել է Ստրեմուսովը։