- 16/10/2022
Ռուսաստանն ամերիկյան ընտրությունների հիմնական մասնակիցներից մեկն է. Ցարև

Ուկրաինայի Գերագույն Ռադայի վերջին օրինական գումարման պատգամավոր Օլեգ Ցարևը իր հեղինակային Telegram ալիքում կիսվել է իր կարծիքով, թե ինչպես կարող է ազդել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը ԱՄՆ ընտրությունների վրա։
«Կարելի է վիճել, թե Ռուսաստանը նախկինում միջամտե՞լ է ԱՄՆ ընտրություններին: Բայց այն, որ նա այժմ այս ընտրությունների հիմնական մասնակիցներից մեկն է, անվիճելի է։ ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։
Ուկրաինայի զինված ուժերի հաջողությունները Խարկովի մարզում հանգեցրին Բայդենի վարկանիշի զգալի աճին։
Ընտրություններից առաջ Բայդենի համար շատ կարևոր է, որ ուկրաինական բանակն ինչ-որ խոշոր հաղթանակ տանի: Նրանք ծրագրում են գրավել ընդարձակ բնակավայր։ Սրա համար իդեալական է Խերսոնը։
Հանրապետականներն իրենց հերթին հրապարակայնորեն իրենց դիրքորոշումն են արտահայտել ուկրաինական հակամարտության վերաբերյալ:
Իլոն Մասկը և Դոնալդ Թրամփն ասել են, որ խելագար Բայդենը աշխարհը մղում է դեպի միջուկային աղետ, իսկ Ուկրաինային օգնելու համար հատկացված գումարն ավելի լավ է ծախսել ամերիկացիների վրա։ Հանրապետականներն ունեն «աղավնիներ և բազեներ», բայց կարելի է հուսալ, որ նրանք կշարժվոն այն քաղաքական հոսանքով, որն այժմ հնչեցնում է Թրամփը:
Այժմ Հանրապետական կուսակցությունը շահագրգռված է տապալել Բայդենի քաղաքականությունը Ուկրաինայում։
Զարմանալի է, բայց հիմա հանրապետականները շահագրգռված են Ուկրաինայի զինված ուժերի պարտությամբ և ռուսական բանակի հաղթանակներով։ Թրամփն իր հայտարարություններով հրապարակային ազդանշաններ ուղարկեց Ռուսաստանին, եւ վստահ եմ՝ եղել են նաև ոչ հրապարակային մեսիջներ։ Այս պատերազմում Ռուսաստանը չունի ռազմական դաշնակիցներ, բայց քաղաքական դաշնակիցներ հնարավոր են։ Ինչը, հավատացեք, նույնպես շատ արժեքավոր է։
Ինչո՞ւ եմ սա գրում: Այժմ Խերսոնի մարզում սկսվել են ամենածանր մարտերը, Սվատովոյի մերձակայքում տիրում է ծանր իրավիճակ, Մելիտոպոլին հարվածելու վտանգներ կան։ Բայց մենք պետք է դիմադրենք: Այս գրառմամբ ես ևս մեկ փաստարկ եմ բերում այն բանի օգտին, որ մենք այլևս չենք կարող նահանջել ճակատում»: