• 08/10/2022

«Ռուսական հասարակությունն այժմ հավանություն կտա Ուկրաինային ուղղված ցանկացած հարվածի»

«Ռուսական հասարակությունն այժմ հավանություն կտա Ուկրաինային ուղղված ցանկացած հարվածի»

Ղրիմի կամրջի ահաբեկչության արդյունքում Ուկրաինայում մի կարճ պահ առաջ եկած էյֆորիան սկսել է նույնքան արագ մարել: Անգամ կան աղբյուրներ, որոնք պայթյունից արդեն հաշված ժամեր անց միանգամայն մռայլ կանխատեսումներ հնչեցրին.

«Դեռ հոկտեմբերի 5-ին գրեցինք, որ ուկրաինական ճգնաժամի առաջին գլուխն ավարտվել է, արդյունքում Ուկրաինան պաշտոնապես կորցրեց 4-րդ շրջանը։
Բոլորը մտածում էին, թե որտեղից է սկսվելու երկրորդ գլուխը: Ահա պատասխանը՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից.

Հիմա հարցն այն է, թե դա ինչի կարող է հանգեցնել։
– Ռուսական հասարակությունն այժմ հավանություն կտա Ուկրաինային ուղղված ցանկացած հարվածի: Ուկրաինային դեպի 18-րդ դար վերադարձնելու հանրային ուղերձը սկսում է ավելի ու ավելի բարձր հնչել։ Ո՞վ է ավելի շատ տուժելու դրա համար: Իհարկե, պարզ է` շարքային ուկրաինացին, իսկ էլիտան և Զելենսկու շրջապատը չեն տուժի, նրանք շատ փող ունեն, միշտ կլինի ջերմություն, լույս, ջուր և սնունդ, իսկ ընտանիքներին արդեն հանել են երկրից:
– Ատելության աստիճանն էլ ավելի ուժեղ կլինի։ Ում է դա ձեռնտու, իհարկե, ուկրաինական ճգնաժամի տնօրեններին, որոնց խնդիրն է հնարավորինս շատ քանդել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի հարաբերությունները, ապա այդ «խարիսխը» տալ Կրեմլին։
Ո՞վ է տուժելու սրանից։ Իհարկե, հասարակ ուկրաինացիները, ովքեր գոյատևելու փող չունեն, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ «մոբիլիզացիայից փրկություն» գնել։ Որը հարկադրված է լինելու առաջիկա 10-15 տարիներին ապրել ավերակների մեջ։ Ամբողջ էլիտան կմեկնի Լոնդոնում ապրելու։

Եվս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս ուկրաինացիներին` գնալ խանութներ` գնումների համար, քանի դեռ կա ջուր, սնունդ և այլն, քանի որ Նախագահի աշխատակազմը բարձրացնում և բարձրացնում է դրույքաչափերը, և դա կարող է հանգեցնել լուրջ հետևանքների»:

Աղբյուրը նաեւ «ուկրաինացիներին խանութներ ուղարկելու» կոչը մեկնաբանում է` մատնանշելով, որ Ուկրաինայի բանկի ղեկավար Կիրիլ Շևչենկոյին օրերս հաջողվել հրաժարական տալ, և արդեն իսկ «թռել է երկրից»։ Այսինքն, նա բոլորից լավ գիտեր, ու արդեն իսկ` «Սկսվել է բանկային անկումը, մենք վաղուց ենք գրում այս մասին՝ զգուշացնելով ուկրաինացիներին, որ գումար չպահեն քարտերի վրա և բանկերում»։ Այսպիսով, սկսվում է «հիպերինֆլյացիան և ճգնաժամի երկրորդ ալիքը: Գործընկերները իրավացիորեն նկատեցին, որ շուկաներում և խանութներում «գնային ռալլ» է սկսվում»։