• 17/09/2022

Ռուսական բանակը ոչնչացրել է ուկրաինական ճեղքող ուժերը. ոչնչացվել է 120 զինծառայող, 7 տանկ և 13 ԲՄՊ

Ռուսական բանակը ոչնչացրել է ուկրաինական ճեղքող ուժերը. ոչնչացվել է 120 զինծառայող, 7 տանկ և 13 ԲՄՊ

Ուկրաինայի զինված ուժերը Խերսոնի շրջանում ճեղքելու հերթական անհաջող փորձն են կատարել։ Ռուսական մարտիկները հրետանային կրակի տակ են առել հարձակվողներին։

Ուկրաինական կողմը կորցրել է հարյուրից ավելի զինյալներ և տասնյակ զինտեխնիկա։

«Խերսոնի շրջանի Պրավդինո բնակավայրի տարածքում հակառակորդը երկու վաշտերի օգնությամբ՝ 28-րդ մեքենայացված բրիգադի 9 տանկի և 16 զրահատեխնիկայի աջակցությամբ, անհաջող հարձակողական փորձ է կատարել։ Ռազմական գործողությունների ընթացքում ռուսական զինուժը մի քանի ժամում ոչնչացրել է ավելի քան 120 ուկրաինացի զինծառայող, 7 տանկ և 13 հետևակի մարտական ​​մեքենա»,- տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։