- 28/08/2022
Ֆանտաստիկ արագություն հենց մեկնարկից. ներկայացվել է ռուսական հերթական հիպերձայնային հրթիռի արձակումը (Տեսանյութ)

Շրջանառության մեջ են հայտնվել ռուսական նորագույն «Նուդոլ» հրթիռի արձակման կադրերը: Այն նախատեսված է հակահրթիռային պաշտպանության համար, նաեւ կհարվածի թշնամու արբանյակներին:
A-235 «Նուդոլ» հակահրթիռային հրթիռի թռիչքի արագությունը եղել է վայրկյանում առնվազն 3 կիլոմետր, ժամում մոտ 11 000 կիլոմետը, ինչը չորս անգամ գերազանցում է Կալաշնիկով ինքնաձիգից արձակված գնդակի արագությունը։ Համեմատության համար նշենք, որ ձայնի հաշվարկային արագությունը ժամում մոտ 1225 կիլոմետր է:
Որքա՞ն ժամանակ կպահանջվի Կիև հասնելու համար: