- 28/08/2022
Չինաստանում զանգվածաբար քանդում են նորակառույց շենքերը (Տեսանյութ)

Չինաստանում անշարժ գույքի շուկայում ամենախորը ճգնաժամն է: Վաճառքները գրեթե 6 ամիս անընդմեջ նվազում են։
Բանը հասել է նրան, որ կառուցապատողների համար, որքան էլ աբսուրդ հնչի, ավելի ձեռնտու է դառնում նորակառույց շենքերը քանդելը, քան այն պահպանելը: Իշխանությունները աջակցում են քանդումներին՝ փոխհատուցելով ծախսերը։ Այն հաշվարկով, որ դա կբերի առաջարկի նցժվազեցմանը եւ կկարգավորի շուկան:
Երկրում կառուցապատողների երկու երրորդն արդեն սնանկացել է կամ գտնվում է սնանկության փուլում։