- 28/08/2022
Ռուսաստանի զորքերը հարվածներ են հասցնում առաջնագծի ողջ երկայնքով. Ուկրաինայի ԳՇ

Ռուսաստանի և Դոնբասի զորքերը առաջխաղացում և հարվածներ են հասցնում ամբողջ ճակատային գծի երկայնքով՝ Խարկովից դեպի Հարավային Բուժ ուղղությամբ: Այս մասին տեղղեկացրել է Ուկրաինայի Զինված ուժերի ԳՇ-ն` ամփոփելով.
►Խարկովի ուղղությամբ ՌԴ ԶՈւ-ն առաջ է շարժվում Դեմենտիևկայի ուղղությամբ։
►Սլավյանսկի ուղղությամբ ՌԴ ԶՈւ-երը գրոհային գործողություններ են իրականացնում Բրաժկովկայի ուղղությամբ։
►Կրամատորսկի ուղղությամբ ռուսական ստորաբաժանումները առաջ են շարժվում Գրիգորիևկայի ուղղությամբ։
►Արտյոմովսկի ուղղությամբ մարտեր են ընթանում Սոլեդարի և Զայցևոյի շրջաններում։
►Ավդեևկայի ուղղությամբ ՌԴ զինված ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում Նևելսկոյե և Ալեքսանդրապոլի բնակավայրերի ուղղությամբ։
►Նովոպավլովսկու ուղղությամբ ռուսական ստորաբաժանումները առաջ են շարժվում Պրեչիստովկայի և Պավլովկայի ուղղությամբ։
►Առաջնագծի ողջ երկայնքով արձանագրվում են Ուկրաինայի Զինված ուժերի դիրքերի հրթիռահրետանային և թնդանոթային հրետանային հարվածներ, ինչպես նաև օդային հարվածներ։