• 28/08/2022

ՄԱԳԱՏԷ-ն առաքելություն է կազմել՝ Զապորոժեի ԱԷԿ այցելելու համար. The New York Times

ՄԱԳԱՏԷ-ն առաքելություն է կազմել՝ Զապորոժեի ԱԷԿ այցելելու համար. The New York Times

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը փորձագետների խումբ է նշանակել՝ այցելելու Եվրոպայի ամենամեծ` Զապորոժեի ատոմակայան, գրում է The New York Times-ը։

ՄԱԳԱՏԷ-ի ցուցակում, որին թերթը ծանոթացել է, 14 մարդ է եղել՝ հիմնականում չեզոք երկրներից։ Պատվիրակության անդամների թվում է կազմակերպության ղեկավար, արգենտինացի Ռաֆայել Մարիանո Գրոսսին։ Առաքելությունում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ չկան։ NYT-ն ասում է, որ այցը նախատեսվում է հաջորդ շաբաթ:

Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի շտաբ-բնակարանը հրաժարվել է մեկնաբանություններից, սակայն հաստատել է, որ «ակտիվ խորհրդակցություններ» են եղել առաքելությունն ուղարկելու վերաբերյալ: