- 27/08/2022
Ռուսական հատուկ ծառայությունները հետևել են Գերմանիայում ուկրաինացի զինվորականների վարժանքներին. Der Spiegel-ը

Ռուսական հատուկ ծառայությունները հետեւել են Գերմանիայում ուկրաինացի զինվորականների վարժանքներին։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը։
Գերմանական ռազմական հակահետախուզության` MAD-ի տվյալներով՝ ռուս գործակալները, այդ թվում՝ անօդաչու սարքերի օգնությամբ վերահսկել են ուկրաինացիների վարժանքները Ռայնլանդ-Պֆալց դաշնային նահանգի Իդար-Օբերշտեյն քաղաքի մոտ, ինչպես նաև Բավարիայի Գրաֆենվյոր քաղաքի մոտակայքում։
Իդար-Օբերշտեյնում Բունդեսվերի հրահանգիչները Ուկրաինայի զինված ուժերին սովորեցրել են, թե ինչպես օգտագործել Panzerhaubitze 2000 ինքնագնաց հրետանին: Գրաֆենվերում ԱՄՆ զինվորականները դասեր են անցկացրել ամերիկյան արտադրության հրետանային համակարգերի օգտագործման վերաբերյալ:
Զորավարժությունների մեկնարկից հետո MAD-ի աշխատակիցները սկսել են նկատել կասկածելի մեքենաներ, որոնցից հսկել են ռազմական օբյեկտներ տանող ճանապարհները, գրանցել են փոքր անօդաչու թռչող սարքեր, որոնք թռչում են ուսումնական կենտրոնների վրայով։
Ըստ Der Spiegel-ի՝ ռուսական գործակալները կարող են նաև փորձել մուտք գործել ուկրաինացիների հեռախոսներ։