- 26/08/2022
«Զգուշացեք Ռուսաստանի և Իրանի միջև ծագած դաշինքից». The Washington Post.

«Զգուշացեք Ռուսաստանի և Իրանի միջև ծագած դաշինքից»: Արեւմուտքին ուղղված նման նախազգուշացումով է հանդես եկել «The Washington Post»-ը:
Հրապարակման մեջ սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը մատնանշում է արևմտյան պնդումները, որ ռուսական բանակը սկսել է օգտագործել իրանական անօդաչու թռչող սարքեր Ուկրաինայում ռազմական գործողության ժամանակ՝ սպառնալով ամերիկյան համազարկային հրթիռային համակարգերի աշխատանքին:
Հրատարակությունը նշում է նաև, որ Իրանը որոշել է իր ֆինանսական ցանցերը կիսել Ռուսաստանի Դաշնության հետ՝ պատժամիջոցներից խուսափելու և ռազմարդյունաբերական համալիրի համար անհրաժեշտ ամեն ինչ գնելու համար։
Ըստ հետախուզական տվյալների՝ Թեհրանն արդեն խոստացել է օգնել Մոսկվային` շրջանցելու պատժամիջոցները, և դա արդեն կարող է փոխել «խաղի կանոնները» Ուկրաինայում։