• 26/08/2022

Ռուսական բանակը շարունակում է հարձակումը և զանգվածային հարվածները. Ուկրաինայի ԳՇ

Ռուսական բանակը շարունակում է հարձակումը և զանգվածային հարվածները. Ուկրաինայի ԳՇ

Ռուսական բանակը շարունակում է հարձակումը և զանգվածային հարվածներ հասցնելը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը: ԳՇ-ի ամփոփագրում մասնավորապես ասված է.

►Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են հարվածներ և կրակային վնասներ հասցնել մարտական ​​գործողությունների գրեթե ողջ գծի երկայնքով՝ օգտագործելով ավիացիա, համազարկային կայանքներ և հրետանի:

►Սլավյանսկի ուղղությամբ ռուսական բանակը հարձակվել է Կարնաուխովկայի տարածքում:

►Արտյոմովսկի (Բախմուտ) ուղղությամբ շարունակվում են հարձակողական մարտերը Սոլեդար, Բախմուտսկոյե, Բախմուտ և Կոդեմա բնակավայրերի ուղղությամբ:

►Ավդեևկայի ուղղությամբ ռուսական զորքերը բարելավում են մարտավարական իրավիճակը Նևելսկոյեի ուղղությամբ։