- 23/08/2022
«Հատուկ գործողության ձևաչափը կփոխվի». Քաղաքագետը՝ Պետդումայի արտահերթ նիստի մասին

«Հատուկ ռազմական գործողության մեջ, իհարկե, կուտակվել են մի շարք իրադարձություններ, որոնց Դուման պետք է արձագանքի»,- իր կարծիքն է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մարկելովը։
Մարկելովը բացատրել է, որ Զապորոժեի ատոմակայանը պահանջում է օրենսդրական արձագանք։
«Իրավիճակ է ստեղծվել, որ փոխվի բուն հատուկ գործողության ձեւաչափը, ի հայտ է եկել ոչ միայն հատուկ գործողության ռազմական մասը, այսինքն՝ այն, ինչ կա տեղում՝ ճակատ, առաջնագիծ, հարձակումներ, զենք, զավթում, տարածքներ: Այս հատուկ գործողության երկրորդ մասն արդեն հայտնվել է սադրանքի տեսքով, ահաբեկչության տեսքով, Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների տեսքով, Ղրիմում, Կուրսկի շրջանում, Բելգորոդի շրջանում, արյունալի ահաբեկչություն Մոսկվայում, և այլն։
Ուստի, Ռուսաստանին անհրաժեշտ է արձագանքել Ուկրաինայի զինված ուժերի գործողություններին։ Պետք է որոշել, թե ինչ է թույլատրվում անել Ռուսաստանի Դաշնությանը ռուսական տարածքների վրա հարձակումներից հետո»։