- 21/08/2022
Ռուսական զորքերը հարձակվում են Նիկոլաևի ուղղությամբ

Ռուսական զորքերը ցամաքային հարձակողական գործողություն են սկսել Նիկոլաևի ուղղությամբ:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ ուկրաինական զորքերը, ռուսական բանակի ճնշման ներքո, ստիպված են հետ քաշվել Նիկոլաևի մոտ գտնվող Բլագոդատնոյեում։ Բնակավայրի տարածքում մարտեր են ընթանում։ Բլագոդատնիի մի մասն արդեն գրավված է ռուսական զորքերի կողմից, ասել է աղբյուրը։