- 20/08/2022
Լեհաստանը վախեցավ ռուսական «Կինժալ»-ներից

Լեհաստանը պատրաստ է համարժեք արձագանքել Ռուսաստանի կողմից Կալինինգրադի մարզում հիպերձայնային հրթիռների տեղակայմանը, ընդհուպ մինչև հավաքական պաշտպանության մասին ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի ակտիվացումը, հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարության պետքարտուղար Վոյցեխ Սկուրկևիչը։
«Որպես ՆԱՏՕ-ի արևելյան թևի պետություն՝ մենք լիովին գիտակցում ենք սպառնալիքը, և մեր գործողությունները համարժեք կլինեն այն գործողություններին, որոնք ձեռնարկում է Ռուսաստանը»,- ասել է Սկուրկևիչը։
Նա հավելել է, որ իրական սպառնալիքի դեպքում ավտոմատ կերպով կակտիվանա ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը, որտեղ հայտնվում է «մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար» բանաձևը (դաշինքի անդամ մեկ երկրի վրա հարձակումը հավասարազոր է հարձակման. դաշինքի բոլոր երկրների վրա):
«Այդ երաշխիքները եղել և մնում են ուժի մեջ, և համապատասխան պարտավորությունները հստակորեն հնչեցրել են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը», – ասել է Լեհաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
Միայն թե այն բանից հետո, երբ «Կինժալ»-ները սկսեն գործել, անգամ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը Լեհաստանին բան չի կարող տալ, քանի որ Լեհաստան, որպես յդպիսին, պարզապես չի լինի: