• 20/08/2022

Վոլոդին առաջարկել է լկտի ռեստորանատերերին եւ հաստվիզ ախրաննիկներին ուղարկել Դոնբաս

Վոլոդին առաջարկել է լկտի ռեստորանատերերին եւ հաստվիզ ախրաննիկներին ուղարկել Դոնբաս

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Դոնբաս ծառայելու ուղարկել ռեստորանի տերերին և անվտանգության աշխատակիցներին, ովքեր համազգեստի պատճառով ներս չեն թողել ռուսական ավիացիայի սպային։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին, ռուս օդաչու սպային թույլ չեն տվել մոր ծննդյան օրը մտնել մոսկովյան «Մագադան» ռեստորան՝ զինվորական համազգեստի պատճառով։

«Ես կարդացի, որ Մոսկվայի ռեստորաններից մեկի աշխատակիցները թույլ չեն տվել ՌԴ օդատիեզերական ուժերի համազգեստով զինծառայողին՝ առաջարկելով նրան հետնամուտքով դուրս գալ պատշգամբ, որպեսզի «չվախեցնի այցելուներին»:

Այժմ քննարկում են դեպքի առնչությամբ ներողություն խնդրելու, պահակախմբի աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու հարցը։

Ճիշտ է, նման իրավիճակներում, հուսով եմ, որ դուք կաջակցեք, պահակները ռեստորանի տիրոջ հետ միասին պետք է ուղարկել Դոնբաս` ծառայելու:

Զինվորներն ու սպաները պաշտպանում են Ռուսաստանը և մեզանից յուրաքանչյուրը։ Իսկ նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի շնորհակալ ու հարգալից»,- գրել է Վոլոդինը։