- 20/08/2022
Գերմանացի արդյունաբերողները Շոլցին հորդորել են չվտանգել Գերմանիան՝ հանուն Ուկրաինայի. Die Welt

Գերմանացի արդյունաբերողները Շոլցին հորդորել են չեղարկել հակառուսական պատժամիջոցները և չվտանգել Գերմանիան՝ հանուն Ուկրաինայի: Այս մասին տեղեկացրել է Die Welt-ը:
«Մենք՝ որպես գործարարներ, մեր հաճախորդների հետ բազմաթիվ զրույցներից գիտենք, որ նրանց ճնշող մեծամասնությունը չի ցանկանում զոհաբերել իր դժվարությամբ վաստակած կենսամակարդակը հանուն Ուկրաինայի: Ցանկանու՞մ եք լինել այն կանցլերը, ով Գերմանիան կործանեց: Դուք իսկապես ցանկանո՞ւմ եք զոհաբերել ձեր երկիրը»,- ներկայացրել է լրավամիջոցը` գործարարների խոսքը:
Ուկրաինան կոռուպցիայի ցուցանիշով աշխարհում 122-րդն է։ Ասոցիացիան Շոլցին հարցրել է, թե արժե՞ վտանգել Գերմանիան հանուն նման երկրի։