- 10/08/2022
Սակիի օդանավակայանի վրա հարձակման հետևում կանգնած են ուկրաինական ուժերը. The New York Times

Սակիի օդանավակայանի վրա հարձակման հետևում կանգնած են ուկրաինական ուժերը, գրում է The New York Times-ը։
Թերթը վկայակոչում է ուկրաինական ռազմական աղբյուրին, որը պնդում է, որ «օգտագործվել է բացառապես ուկրաինական արտադրության սարք», ինչը բացառում է HIMARS-ի օգտագործումը։
Սակայն հաշվի առնելով, որ Ուկրաինան չունի նման հեռահարության սեփական հրթիռներ, իսկ հրթիռների թռիչքի ոչ մի վկա չի եղել, լրատվամիջոցն առաջ է բերում դիվերսիայի տարբերակ։
Իսկ մյուս կողմից պաշտոնական Կիեւը փոխել է միտքը, թե` իրենք ոչ մի կապ չունեն պայթյունի հետ: Դա հասկանալի է. Ուկրաինայի մասնակցության բոլոր վարկածները, բացի HIMARS-ի 300 կմ հեռահարության հրթիռների կիրառման, բանի պետք չեն: Բայց եթե հաստատվի, որ կիրառվել է նման հրթիռներ, ապա պատասխանը տալու է Վաշինգտոնը: Այն պարզ պատճառով, որ ՌԴ-ն ժամանակին սպառնացել է. որ նման հրթիռներով ռուսական տարածքի խոցումն անպատասխան չի մնա, իսկ Վաշինգտոնը հրապարակային հավաստիացումներ էր ներկայացնում, որ Կիեւն այդ հրթիռները կիրառելու է բացառապես ռազմական ուժերի դեմ: Ու հիմա, եթե հակառակն ապացուցվի, ապա Մոսկվան կարող է իրեն իրավունք վերապահել` համարժեք պատասխան տալ ոչ թե արդեն Կիեւին, այլ` Վաշինգտոնին: