- 09/08/2022
Չինաստանի զորավարժությունները կղզի գրավելու նպատակով է. Թայվանի ԱԳ նախարար

Թայվանի ԱԳ նախարար Ջոզեֆ Վուն ասում է, որ Չինաստանի զորավարժությունները վարժանք են կղզի գրավելու համար:
Վուն մամուլի ասուլիսում ասել է, որ Պեկինը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում, հրթիռների արձակում, կիբերհարձակումներ, ապատեղեկատվական արշավներ և տնտեսական ճնշում կիրառում՝ «թուլացնելու Թայվանի քաղաքացիական ոգին»։ «Զորավարժությունների ավարտից հետո Չինաստանը կարող է ոչնչացնել երկարաժամկետ ստատուս քվոն Թայվանի նեղուցում»:
Նա հավելել է, որ զորավարժությունների ընթացքում Չինաստանը բազմիցս խախտել է նեղուցի ոչ պաշտոնական բաժանարար գիծը և կոչ է արել միջազգային հանրությանը` թույլ չտալ Պեկինին վերահսկողություն սահմանել տարածաշրջանում։