- 09/08/2022
Պայթյունների շարք և հրդեհ Ղրիմի ռազմական օդանավակայանում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ղրիմի Նովոֆեդորովկայի ռազմական օդանավակայանի տարածքում հզոր պայթյուններ են որոտացել, հրդեհ է բռնկվել։
Ուժեղ ծուխ է երևում հարևան Եվպատորիա և Սակի քաղաքներից։
Նախնական տվյալներով՝ հակառակորդը հասցրել է մինչև յոթ հրթիռային հարված։
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հաստատել է «Նովոֆեդորովկայի շրջանում մի քանի պայթյունների փաստը»։
Նա դիմել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ խնդրելով «սպասել պաշտոնական հաղորդագրություններին և վարկածներ չտրամադրել (տեղի ունեցածի մասին)»։
«Դեպքի վայր էի գնացել Սակի շրջանի Նովոֆեդորովկա գյուղում։ Հանգամանքները հետաքննվում են»,- ասել է ինքը՝ Ակսենովը Telegram-ում: