- 09/08/2022
Գերմանական լրատվամիջոցները զարմացած են Գերմանիայում ու Ավստրիայում Պուտինի վարկանիշից. Wiener Zeitung

Նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանին աջակցությունը մեծ է Գերմանիայում և Ավստրիայում, գրում է սյունակագիր Գերհարդ Լեխները Wiener Zeitung-ում:
Հրապարակման հեղինակը մոլորեցնող է անվանել գերմանացիների և ավստրիացիների շրջանում Կիևի միաձայն աջակցության տպավորությունը՝ ընդգծելով, որ Մոսկվան ունի տպավորիչ թվով համախոհներ։
«Բայց ինչու՞ այս տարօրինակ բարեհաճությունը Պուտինի և Ռուսաստանի նկատմամբ, որը հատկապես մեծ է գերմանախոս տարածքում: Իհարկե, Պուտինը տպավորում է աջերին՝ ուլտրաազատական գենդերային քաղաքականության քննադատությամբ, իսկ ձախերին՝ հակաՆԱՏՕ-ական հռետորաբանությամբ»,- ասել է Լեխները։
Նրա խոսքով, Գերմանիայի և Ավստրիայի բնակչության շրջանում դժգոհություն է հասունանում պատժամիջոցների տնտեսական հետևանքների պատճառով։
«Աճող գնաճը, սպառնացող գազի պակասը և հրեշավոր գները թուլացնում են Ուկրաինայի ոգևորությունը: Բանը հասնում է նրան, որ շատերը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին տեսնում են որպես հակամարտության հրահրող, որը խոչընդոտում է խաղաղության հաստատմանը»,- ասվում է հրապարակման մեջ։