- 07/08/2022
Ինչ են պայմանավորվել Պուտինն ու Էրդողանը. փորձագիտական գնահատական

Պուտինն ու Էրդողանը զրուցել են ավելի քան չորս ժամ։ Արդյունքները, ըստ մի շարք տեղեկացված փորձագետների հետեւյալն է.
? ընդգծել է Ստամբուլի հացահատիկի գործարքի լիարժեք իրականացումն ապահովելու անհրաժեշտությունը,
? համաձայնվել է սկսել ռուբլով մասնակի վճարումը Թուրքիա ռուսական գազի մատակարարման համար,
? որոշել է ավելացնել երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը և արդարացնել երկու կողմերի ակնկալիքները էներգետիկ հարցերում,
? պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը տրանսպորտի, առևտրի, գյուղատնտեսության, շինարարության և զբոսաշրջության ոլորտում,
? ընդգծել է Սիրիայի և Լիբիայի ազգային միասնության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը,
?հաստատել է Ռուսաստանի և Թուրքիայի կամքը՝ հետագա զարգացնելու հարաբերությունները՝ «չնայած ներկա տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին,
?Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Թուրքիայում:
Նշված փորձագետներն ակնարկում են, որ նախագահներն անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասի իրողություններին, այդ թվում` արցախյան, հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական գործընթացների տեսանկյունից: Նրանք զգուշավոր ակնարկներ են հնչեցնում, որ առկա պայմանավորվածությունները որոշակիորեն վերաբերում են նաեւ այդ գործընթացներին: Այդ թվում, տրանսպորտանին համագործակցության խորացման եւ ռուս-թուրքական տարեկան առեւտուրը 100 միլիարդ դոլարի հասցնելը ռեալ է համարվել Հարավային Կովկասի կոմունիկացիաների գործարկման եւ այռաջին հերթին` Հայաստանով դեպի Թուրքիա ռուսական բեռներ տեղափոխելու հնարավորության դեպքում: Հաշվի առնելով, որ Վրաստանի ուղղությամբ դեպի Թուրքիա երկաթուղային հաղորդակցության որոշակի տեխնիկական խնդիրներ կան: