- 07/08/2022
Հրեշավոր հրդեհ Կուբայի նավթի պահեստում. սարսափելի կադրեր (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այս պահին Կուբայում նավթի պահեստ է այրվում Մատանզաս նահանգի նավահանգստում։
Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է կայծակի հարվածից, արդեն հայտնի է մեկ զոհի մասին, տասնյոթ մարդ անհետ կորել է, հարյուր քսանից ավելի քաղաքացիներ վիրավորվել են։
Աղետի մասշտաբներն այնպիսին են, որ գործողությանը միացել է հարևան պետությունների բանակը՝ Մեքսիկայի ռազմաօդային ուժերն օգնում են մարել կրակը։