- 31/07/2022
Անօդաչի հարձակումը Սեւծովյան նավատորմի շտաբի վրա իրականացվել է Սեւաստոպոլից

Սևծովյան նավատորմի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումն իրականացվել է Սևաստոպոլից: Այս մասին հայտարարել է Ղրիմի սենատոր Օլգա Կովիտիդին։
Նրա խոսքով, փնտրում են հանցագործներին, կատարվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մոտավորապես ժամը վեցին, ինքնաշեն անօդաչու թռչող սարքը ցածր հզորության պայթուցիկ սարք է նետել Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շտաբի տարածքում։
Վեց մարդ վիրավորվել է, բոլորն էլ վնասվածքներ են ստացել ապակու կոտրվելու պատճառով։ Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևի խոսքով՝ վիրավորներից երկուսի վիճակը միջին ծանրության է, մնացածը` թեթեւ։